Gangnam style կոմպոզիցիան չար կատակ է խաղացել ամերիկացի դպրոցականների հետ, ովքեր փորձել են նմանակելով տեսահոլովակը, երգել իրենց դպրոցի հիմնը: Սուպերհիթի փոխարեն Փենսիլվանիայում Garden Spot High School-ում սովորողների մոտ վատ մոնտաժված եւ թշվառ տեսանյութ է ստացվել:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, հայտնի չէ, թե ինչու է աղջիկը որոշել անձամբ երգել հայտնի մոտիվով պատրաստված դպրոցի հիմնը: Առավել զարմանալի է, որ հեղինակներին հաջողվել է հոլովակի ստեղծման գործում ներգրավել դպրոցի տնօրենին, ով նույնպես պարում է Gangnam style-ի հնչյունների ներքո: Հոլովակում պարում են նաեւ այլ աշակերտներ, ուսուցիչներ եւ դպրոցի ճաշարանում աշխատող կանայք, գրում է NEWSru.com-ը:

Տեսանյութն արագ սկսել է հայտնի դառնալ՝ բազմաթիվ քննադատական արձագանքներ ստանալով հեղինակների հասցեին: Արդյունքում տեսանյութը YouTube-ում տեղադրողը հեռացրել է այն: