Սոչիի բազմաբնակարան շենքում դեկտեմբերի 8-ի վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել: Երբ հրշեջները ժամանել են, արդեն մի քանի բնակարաններ այրվել էին: Հրդեհը տարածվել էր ինը բնակարաններում`ընդգրկելով 1200 քմ տարածք:
Տարհանվել է 150 բնակիչ: Հայտնաբերվել է կնոջ դիակ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հինգհարկանի շենքում բնակվում է 500 մարդ: Նրանք, ովքեր կարողացել են ինքնուրույն դուրս գալ ծխախեղդ բնակարաններից, վերցրել են փաստաթղթերը եւ վազել դուրս։
Ըստ նախնական տվյալների` մահացած կինը այն բնակարանից է, որտեղ բռնկվել էր հրդեհը:
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ հրդեհը չեզոքացվել է:











