Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը «սրիկա»է անվանել քննիչներին, որոնք դեկտեմբերի 7-ի առավոտյան գնացել են խուզարկություն կատարելու ռեժիսոր Պավել Կոստովարովի տանը: Մեդվեդեւի խոսքերը պարզ լսելի են Russia Today-ի հեռարձակած ձայնագրությունից:
Խոսքը մի քանի րոպեանոց տեսանյութի մասին է, որը ձայնագրվել է վարչապետի` հինգ հեռուստաալքիներին տված հարցազրույցից անմիջապես հետո: Լրագրող Ալեքսեյ Պիվովարովն ասել է, որ իր գործընկեր եւ «Սրոկ» ֆիլի համահեղինակ Պավել Կոստոմարովի տանն առավոտյան ժամը ութին խուզարկություն է անցկացվել, եւ հարցրել է, թե ինչու են հետաքննիչներն այդքան վաղ սկսել խուզարկությունները:
Եթերի պաշտոնական մասում Մեդվեդեւն ասել է. «Ինչո՞ւ էր պետք ժամը 8-ին գալ ` չգիտեմ, հավանաբար պատճառներ եղել են»: Սակայն ուղիղ եթերի ավարտից հետո Պիվովարովի հարցին նա այլ կերպ է պատասխանել. «Այնտեղ նորմալ կլինի ամեն ինչ, մի անհանգստացեք: Նրանք «սրիկաներ» են, որ եկել են առավոտյան ութին...Հավանաբար, դա սովորությունների շարքից է»,-Մեդվեդեւի խոսքերն է փոխանցում «АИС»-ը:
Մեդվեդեւը նաեւ պատմել է, թե ինչպես է ծխել պատանեկան տարիներին («օրական 5-7 գլանակ», «այնքան էլ շատ չէր, դատարկ բան է»): Նա խոսել է նաեւ իր վերաբերմունքի մասին` պետք է երեխաներին պատմել, որ Ձմեռ Պապ գոյություն չունի, թե ոչ: Մեդվեդեւը հիշեցրել է ամերիկացի ուսուցչուհու մասին, որին հեռացրել են նման խոսքերի համար, եւ հայտարարել է, որ ինքն «այն մարդկանցից չէ, որոնք կարող են երեխաներին ասել, որ Ձմեռ Պապ գոյություն չունի»:
Ոչ պաշտոնական շփումը ընդհատել է հենց Մեդվեդեւը` վեր կենալով եւ ասելով. «Դե լավ, գործընկերներ, ինչ-որ մեկը պետք է լինի չափազանց ճշգրիտ, իսկ ինչ-ոչ մեկն օգտագործում է ուշացման ողջ սահմանը»:











