Նորզելանդական բարեգործական կազմակերպությունը երեք շների ավտոմեքենա վարել է սովորեցնում։ Սկզբում կենդանիները մարզասարքերի վրա են զբաղվում. սովորում են միացնել համակարգը, արգելակել եւ վարել, ապա թույլտվություն են ստանում՝ վարորդի տեղը նստելու համար։ Փորձը անցնում է վարժեցնող Մարկ Վետի հսկողության ներքո։ Նա աշխատել է տարբեր կենդանիների եւ թեւավորների հետ եւ համոզված է, որ շարժիչային ռեակցիաներով մարզելով՝ շներին հնարավոր է մեքենա վարել սովորեցնել։
Ըստ РИА Новости-ի՝ դաժան վերաբերմունքից կենդանիների պաշտպանության միության աշխատակիցները որոշել են շներին ավտոմեքենա վարել սովորեցնել, որպեսզի ցույց տան նրանց մտավոր ունակությունները։ Շներից մեկի վարելու հմտությունները կփորձարկվի դեկտեմբերի 10-ին ազգային հեռուստաալիքի ուղիղ եթերով։











