Ամերիկյան Կոնգրեսում հայկական խմբի համանախագահ դեմոկրատ Ֆրենք Փալոունը եւ հանրապետական Էդ Ռոյսը ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հետ միասին Կապիտոլիումի բլրում միջոցառում են կազմակերպել՝ նվիրված Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման 21-րդ տարեդարձին:
Երեկոյի հյուրերի շարքում են եղել ԼՂՀ ԱԳՆ ղեկավար կարեն Միրզոյանը, Վաշինգթոնում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը, Վաշինգթոնում ԼՂՀ ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը եւ հայ համայնքի ներկայացուցիչներ:
ԱՄՆ Կոնգրեսնի Ներկայացուցիչների պալատում Քալիֆորնիայի նահանգը ներկայացնող անդամ Ջեքի Շփեյերը «Ամերիկայի ձայնին» տված բացառիկ հարցազրույցում ընդգծել է ԼՂՀ անկախության 21-րդ տարեռդարձին նվիրված խորհրդանշական միջոցառումը Կապիտոլիումի բլրի:
ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ընդգծել է իր Վաշինգթոն այցի կարեւորությունը:
Իրենց ելույթներում կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Ադամ Շիֆը, Դեւիդ Չիչիլինեն, Էլիոթ Էյնջելը, Ջեքի Շփեյերը խոսել են ԼՂ ժողովրդի ազատությունը եւ անկախությունը երաշխավորելու անհրաժեշտության մասին: Այդ դիրքորոշումը բարձրաձայնել է նաեւ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրեդ Շերմանը:
Քալիֆորնիայի նահանգը ներկայացնող Ադամ Շիֆն անհանգստություն է հայտնել, որ հայ սպային կացնահարած Ռամիլ Սաֆարովն արտահանձնվել է Ադրբեջանին եւ անմիջապես ազատ արձակվել Ադրբեջանի նախագահի հրամանագրով:
Կոնգրեսականը այդ որոշումն «արդարադատության սխալ կիրառման վառ օրինակ» է համարել:
«Պետք է խոստովանել, որ այն զինվորական օգնությունը, որն ԱՄՆ-ը տրամադրում է Ադրբեջանին, կարելի է ասել, իզուր է անցել»,-հայտարարել է Ադամ Շիֆը:











