Google.ru-ի գլխավոր էջում դեկտեմբերի 10-ին հայտնվել է բելգորոդցի աշակերտի  doodle-ը։ Google ընկերության ռուսական ներկայացուցչությունը աշակերտների միջեւ անց է կացրել  ՝ «Դուդլ՝ Գուգլի համար» մրցույթը։ Լավագույնն է ճանաչվել Բելգորոդից Պյոտր Ալեքսեեւի աշխատանքը։

Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ հաղթողը հնարավորություն կստանա ծնողների հետ այցելել Google-ի ԱՄՆ-ում գտնվող գլխավոր գրասենյակ, իսկ նրա դպրոցը համակարգչային դասարանի համար նոր սարքավորումներ կստանա։

Մրցույթում տեղ են գտել ռուսական 70 քաղաքների աշակերտների ավելի քան 5 հազար աշխատանքներ։ Եզրափակիչ փուլի մասնակիցներին ընտրել են տարիքային 3 տարբեր  կարգերով. 6-ից-9 տարեկան, 10-ից 13 եւ 14-ից 17 տարեկան։ Ամենափոքր տարիքային կարգում լավագույն արդյունքները ցուցաբերած Պյոտր Ալեքսեեւի հետ համատեղ եզրափակիչ փուլ էին դուրս եկել Ուլյանովյան շրջանից Աննա Բալաշովան (10-ից 13 տարեկան) եւ Մարգարիտա Վավրժինան՝ Մոսկվայից։

Ռուսաստանում մրցույթն անց էր կացվում առաջին անգամ։ Նմանատիպ մրցույթներ ավելի վաղ անցկացվել են ԱՄՆ-ում եւ Լեհաստանում։