Եվրոպայում ձնաբքի հետեւանքով 24 մարդ է զոհվել։  Վատ եղանակի ամենաշատ զոհերը Շվեյցարիայում են, որտեղ դեկտեմբերի 9-ին ձնակույտի հոսքի  հետեւանքով 11 մարդ  թաղվել է ձյան մեջ։ Եւս երկու զբոսաշրջիկ վնասվածք են ստացել։

Հանգստյան օրերին Չեխիայում ուժեղ սառնամանիքի զոհ են դարձել յոթ մարդ՝ գիշերը ջերմաստիճանը իջել է մինչեւ մինուս 27 աստիճանի։ Չեխական ոստիկանության տվյալներով՝ մարդիկ մահացել են ցրտահարությունից. հինգ հոգի ցրտահարվել են Մորավիայում, իսկ երկուսը՝ Չեխիայի կենտրոնական մասում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Առնվազն 6 մարդ մահացել են բալկանյան մի քանի երկրներում՝ Խորվաթիայում, Սերբիայում, Չերնոգորիայում ու Բոսնիա եւ Հերցեգովինայում. Կան Էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումներ, խստորեն  դժվարացել է երթեւեկությունը։ Տրանսպորտային խնդիրներ գրանցվել են նաեւ Եվրոպայի այլ երկրներում։ Մասնավորապես Ֆրանկֆուրտի օդանավակայանում դեկտեմբերի 9-ին հետաձգվել է ավելի քան 370 չվերթ։