Եվրամիությանը խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու հակառակորդները ջահերով երթ են կազմակերպել Օսլոյի կենտրոնում: Բողոքի ակցիային միացել են ավելի քան 50 կազմակերպությունների եւ հասարակությունների ներկայացուցիչներ, ովքեր համաձայն չեն Նորվեգական նեբելյան կոմիտեի որոշման հետ:

Երթի կազմակերպիչները կարծում են, որ ԵՄ-ն արժանի չէ լինել նման մրցանակի դափնեկիր: Նրանք, ի թիվս այլ պատճառների, նշել են, որ Եվրամիությունը ռազմական գործողություններ է իրականացնում, ագրեսիվ առեւտրային քաղաքականություն է վարում եւ խիստ միջոցառումներ իրականացնում Աֆրիկայից ժամանակ ներգաղթյալների նկատմամբ, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Բողոքի ակցիան պաշտպանող Խաղաղության միջազգային բյուրոն (այս կազմակերպությունը 1910-ին արժանացել է խաղաղության Նոբելյան մրցանկի) նույնպես նշում է, որ Կամիտեի անդամները շատ են հեռացել Ալֆրեդ Նոբելի կտակի բովանդակությունից:

Երթին մասնակցել են նաեւ Արմատական ձախերի հունական կոալիցիայի անդամ քաղաքական գործիչները, Նորվեգիայի կենտրոնի կուսակցության ներկայացուցիչները, ովքեր հայտարարում են միջոցառումը բոյկոտելու մասին:

Եվրահոռետեսների ակցիան կայացել է ավանդական ջահերով երթի նախօրեին, որն ամեն տարի անցկացվում է դեկտեմբերի 10-ին՝ Նոբելյան մրցանակակիրների պատվին:

Այսօր Օսլոյում եւ Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը: