Կահիրեի կենտրոնական Թահրիր հրապարակում մի քանի ժամ առաջ տեղի են ունեցել Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների հերթական բախումները։
30 հոգանոց խումբը հարձակվել է ընդդիմության վրանային ճամբարի վրա: Պաշտպանվողները պատասխանել են դյուրավառ նյութով շշերով եւ քարերով: Ըստ եգիպտական լրատվամիջոցների` բախումների ընթացքում տուժել է 16 մարդ, հինգը տեղափոխվել են հիվանդանոց: Գլխի ծանր վնասվածք է ստացել մեկ մարդ, հայտնում է ՆՏՎ-ն:
Ըստ ականատեսների` ընդդիմադիրների վրա հարձակվել են իսլամիստները: Նրանց հաջողվել է փախչել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Հարձակումից հետո Թահրիրում տեղակայվել են կարգուկանոնը հսկող ջոկատներ, փակվել են հրապարակի բոլոր մուտքերն ու ելքերը: Ընդդիմությունն արդեն միջադեպի մեղքը բարդել է «Մահմեդական եղբայրների» վրա՝ հայտարարելով, որ նրանք ցանկանում են խափանել դեկտեմբերի 11-ին նախատեսված ցույցը:











