Գյումրիում տիրող համատարած գործազրկության, անօթեւանության եւ աղքատության պայմաններում առավել ծանր է մանկահասակ երեխաներ ունեցող միայնակ մայրերի ընտանիքների վիճակը:
«Շիրակ կենտրոնը» ամերիկահայ բարերար Էլվիս Մադաթյանի կողմից ուղարկված օգնությունները տրամադրելու եւ տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում է պարբերաբար այցելություններ կատարել այդ կարգավիճակում գտնվող ընտանիքներին: Կազմակերպության դիտարկումները ցույց են տալիս, որ միայնակ մայրերն իրենց ընտանիքների գոյությունը պահպանում են հիմնականում տարբեր անձանց բնակարաններում աշխատելով եւ նույնիսկ հեռավոր գյուղերում այս կամ անհատի անասուններին պահելով ու միայնակ մեծահասակներին խնամելով:
«Շիրակ կենտրոնի» պատրաստած այս տեսանյութում երկու որդիների միայնակ մայր Զոյա Սիմոնյանը պատմում է իր ընտանիքի ապրելու հիմնական միջոցների մասին:











