Արեգակնային համակարգից դուրս գոյություն ունեն բնակության համար պիտանի առնվազն 7  մոլորակներ։ Այսպիսի եզրակացության են հանգել Պուերտո Ռիկոյի համալսարանի գիտնականները։ Աստղագետները մանրակրկիտ կերպով ուսումնասիրում են Ծիր Կաթինի երկնային մարմինների մասին տվյալները՝ Երկրի անալոգների որոնման ընթացքում։

Բնակելի բացառիկ մոլորակների որոնման ընթացքում (որոնք գտնվում են Արեգակնային Համակարգից դուրս) գիտնականները առանձնացրել են 900 երկնային մարմին, եւ նրանք դեռ պետք է վերլուծեն բնակելի մոլորակ կոչվելու ավելի քան 2500 հավակնորդի։ Իհարկե, «կարճ ցուցակի» մեջ մտնում են ընդամենը 27 մոլորակ, հայտնում է  NEWSru.com-ը։

Երկրի անալոգներին ընտրում են երեք ցուցանիշներով՝ էներգիայի քանակով, որը մոլորակը ստանում է մոտակա աստղից, նաեւ տիեզերական մարմնի քաշով եւ չափով։ Այս տվյալներով հնարավոր է անուղղակիորեն դատել մոլորակի վրա ջրի գոյությունը, որը հանդիսանում է կյանքի անհրաժեշտ պայման։