Ուկրաինական ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության պատգամավորները տապալել են խորհրդարանի շենքի ցանկապատը, որտեղ դեկտեմբերի 12 –ին  տեղի է ունեցել նոր կազմով առաջին նիստը:

Պատգամավոր Իգոր Միրոշնիչենկոն, հատուկ սաղավարտով եւ բաճկոնով, էլեկտրական սղոցով կտրել է ցանկապատը, մյուս պատգամավորները նրան օգնել են մուրճերով:  «Այս ցանկապատը հարկավոր չէ ժողովրդին, այդ իսկ պատճառով էլ մենք հեռացնում ենք երկաթե ցանկապատը»,- բացատրել է պատգամավոր Անդրեյ Մոխնիկը:

Ակցիայի ժամանակ խորհրդարանի շենքի մոտ գտնվել է հատուկ նշանակայիններ, որոնք չեն միջամտել:

Ուկրաինայի խորհրդարանի ցանկապատն առաջին անգամ չէ, որ տապալվում է: Անցած տարի ընդդիմադիր «Բատկիվշչինան» արդեն նմանտիպ ակցիա իրականացրել էր, սակայն ցանկապատը վերականգնվել է ր Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինի հրամանով: