Գերագույն Ռադայի խորհրդարանական երկրորդ օրը, ինչպես եւ դեկտեմբերի 13-ին առաջինը, սկսվեց ձեռնամարտով։ Վեճը կրկին նախաձեռնել էր ընդդիմությունը՝ «Սվոբոդա»-ի գլխավորությամբ։ Նրանք դեմ են հանդես եկել Տարածաշրջանների կուսակցության դեմ այն ժամանակ,երբ խորհրդարանը պետք է քննարկեր խորհրդարանի նախագահի թեկնածության հարցը։

Այդ հարցի քննարկումը սկսելուն կողմ էին քվեարկել 242 պատգամավոր։ Դա ցույց տվեց, որ Տարածաշրջանների կուսակցությունը իրավիճակային մեծամասնություն է կազմել, որը կօգնի՝ ընդունել իր որոշումները։ Այդ իրավիճակը դուր չեկավ ընդդիմադիրներին, ովքեր նիստին ժամանել էին «Ազատությանը չես կանգնեցնի» գրությամբ վերնաշապիկներով։ Նրանք սկսեցին անպատվել իրենց գործընկերներին, խորհրդարանական «նախագահության» սկզբին կողմ քվեարկածներին անվանեցին «լեշեր» եւ «դավաճաններ», ինչպես նաեւ պնդում էին, որ պատգամավորներն անձամբ չէին քվեարկում, այլ քարտերը ձեռքից ձեռք էին փոխանցում, հաղորդում է «Իզվեստիա»-ն։

Ընդդիմադիրները գրոհեցին նախագահության ամբիոնը, բայց «ռեգիոնալները» խանգարեցին նրանց՝ հակառակորդին հրելով նիստերի դահլիճի դռները, իսկ ոմանց նույնիսկ դռներից դուրս հրելով։ 20 րոպե դիմանալուց հետո, նիստը վարող, իշխող կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Եֆրեմովը ընդմիջում հայտարարեց: