Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից խիստ քննադատության ենթարկված թուրքական եթերի աստղ համարվող «Հրաշալի հարյուրամյակ» հեռուստասերիալի սցենարիստը հերթական սերիայի միջոցով է պատասխանել Էրդողանին։
Դեկտեմբերի 11-ի երեկոյան ցուցադրված «Հրաշալի հարյուրամյակ»-ի 77-րդ սերիայում սուլթան Սուլեյմանը «Իշխանությունը վտանգավոր է, այն խուլ եւ կույր է դարձնում» խոսքով պատասխանել է Թուրքիայի վարչապետի հայտարություններին։
Նշենք, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե իրականում Սուլեյման սուլթանը այդ ֆիմլում ներկայացվածի պես պալատում չի անցկացրել իր ժամանակը։ «Թեեւ այդ հարցում մենք զգուշացումներ արել ենք, սակայն ամեն ինչ դեռ շարունակվում է։ Սպասում ենք դատական համակարգի որոշմանը»,-ասել է Էրդողանը։
Նշենք, որ «Հրաշալի հարյուրամյակ» սերիալը բացի Թուրքիայից ցուցադրվում է նաեւ արաբական եւ բալկանյան երկրներում եւ ըստ թուրքական աղբյուրների, ունի մոտ 150 մլն հեռուստադիտող։











