Հինգ մարդ զոհվել եւ 13-ը տուժել են Տագանրոգում կառուցվող երեքհարկանի տան փլուզման պատճառով։

Շինության փլուզման լուրը Ռոստովյան մարզային ԱԻՆ-ը ստացել է դեկտեմբերի 13-ի երեկոյան։ Դեպքի վայր են մեկնել փրկարարներ, շտապ օգնություն եւ այլ արտակարգ ծառայություններ։ Գրեթե կառուցված տան փոխարեն, որի վրա պետք է սկսվեին տանիքային աշխատանքները, նրանք տեսան փլատակներ, որոնց տակ բառի բուն իմաստով թաղվել էին շինարարները։

Դեպքի վայրում աշխատանքները՝ ծանր տեխնիկայի ծառայողական շների եւ մարզի արտակարգ ծառայությունների մասնակցությամբ, շարունակվում են մինչ այժմ։

Ինչպես նշում է « ԱիՖ»-ը, շինության կառուցման աշխատանքներին մասնակցող շինարարների հստակ թիվը պարզել դեռ չի հաջողվում։ Ըստ նախնական տեղեկությունների, փլուզման ժամանակ շենքում գտնվել են 23-ից 27 մարդ։ Հնարավոր է՝նրանց մի մասը  մնացել են փլատակների տակ։

Տուժածներից յոթ հոգի գտնվում են վերակենդանացման բաժնում, իսկ երկուսի վիճակը գնահատվում է որպես ծանր։ Զոհված շինարարներից չորս հոգու ինքնությունը պարզված է՝ բոլորն էլ տեղի բնակիչներ են։