NASA-ի աշխատակիցները տեսահոլովակ են հրապարակել՝ փորձելով ապացուցել, որ աշխարհի վերջը չի լինելու։ Բայց հակառակ արդյունքների են հասել։ Հանդիսատեսները մտածում էին, թե ինչու հանկարծ NASA-ն որոշեց այդպիսի տեսահոլովակ նկարահանել եւ կասկածեցին, որ գիտնականները եւս այդ հարցում կասկածում են։
«Ինչու՞ երեկ չեղավ աշխարհի վերջը» տեսահոլովակում՝ հրապարակված «NASA»-ի կողմից YouTube-ի իր էջում, հեղինկները ներկայացնում են գիտնականների տեսակետները, որոնք բացահայտում են երկրի վերջի մասին առասպելներ եւ փորձում են հանդիսատեսին համոզել, որ ապոկալիպսիս չի լինելու եւ դեկտեմբերի 22-ը, այնուամենայնիվ, կբացվի։ Բայց, դատելով մեկնաբանություններից, մասնագետների եզրահանգումներին ոչ ոք ուշադրություն չի դարձրել. Հանդիսատեսին առավել հետաքրքրել է, թե ինչու է «երեկվա» ապոկալիպսիսի տեսահոլովակը հրապարակվել դեկտեմբերի 11-ին,գրում է NEWSru.com-ը։
«NBC News»-ի աշխատակիցները գտել են այն մարդուն, որը «երեկվա» ապոկլիպսիսի տեսահոլովակը նկարահանելու գաղափարի հեղինակն է։ « Հայտարարությունը ամեն բան բացատրում է. «NASA»-ում այնքան վստահ են, որ դեկտեմբերի 21-ին աշխարհի վերջ չի լինի, որ արդեն ֆիլմ են նկարահանել հաջորդ օրվա մասին»,- լուսաբանեց Թոնի Ֆիլիփսը։ Իրականում հանդիսատեսը ամեն բան հակառակ է ըմբռնել, նշում է «NEWSru.com»-ը։
NASA-ում զուր չեն անհանգստացած աշխարհի վերջի խոսակցություններից։ Վարչությունում ամեն օր ապոկալիպսիսի վերաբերյալ հարյուրավոր զանգեր եւ նամակներ են ընդունում։ Կասկածները ցրելու համար NASA-ի կայքում էջ է բացվել՝ հաճախակի տրվող հարցերի պատասխաններով, որն արդեն նայել են միլիոնավոր մարդիկ։











