Ամերիկացի Բրեթ Դոարը սարք է ստեղծել, որը կոչել է «Գոլդբերգի փոքր մեքենաների կողքին, որոնք իրար են միանում մարզիկների օգնությամբ»:
Մեխանիզմը, որը կոչվել է ծաղրանկարիչ Ռուբ Գոլդբերգի պատվին, ով 1950-ականներին հասարակ շարժումները բարդ ձեւով կատարող մեքենա էր ստեղծել, շարժման մեջ են դնում 11 մարզիկներ, հաղորդում է The Daily Mail-ը:
Հեղինակի խոսքով, սարքը պատրաստելու համար ինքը ստիպված է եղել գնել սպորտային խանութի ապրանքների կեսը: Խանութի վաճառողը զարմացել է, երբ Բրեթը գնել է ջրի մեջ թռչելու ցատկահարթակ, փչովի լողավազան, մանկական արբալետ, սքեյթբորդ, փեյթբոլի զենք, ձկնորսական ցանց եւ այլ ապրանքներ:
5-րոպեանոց հնարքն սկսում է պարաշյուտիստ Շոն ՄաքՔորմաքը, ով իր վայրէջքով գործի է դնում բոուլինգի գնդակը: Այն գլորվում է փայտե մակերեւույթի վրայով եւ շարժում պլատֆորմը, որի վրա կանգնած է սքեյթբորդիստ Ջոյի Բրեզենսկին: Վերջինս շարժման մեջ է դնում մանկական հեծանիվը, ով իր մանեւրով ստիպում է գնդակին բարձրանալ գոլֆի մինի դաշտ:
Գոլֆիստ Ռիքի Ֆոուլերը ճշգրիտ հարվածով այն նետում է համապատասխան փոսիկը եւ գնդակը շարժվելով խողովակի միջով, գործի է գցում մյուս մեխանիզմները:











