Երեւանում մեկնարկել է Հայաստանի Հանրապետական կուսակցության 14-րդ արտահերթ համագումարը։ Համագումարի ընթացքում նախատեսվում է հրավիրված քաղաքական այլ ուժերի եւ կուսակցությունների ներկայացուցիչների ողջույնի խոսքը (ֆոտոռեպորտաժ)։ 

Համագումարում Ելույթ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը։ Պետության ղեկավարը կուսակիցներին եւ հյուրերին կներկայացնի նախընտրական ծրագիրը՝ «Դեպի ապահով Հայաստան» կարգախոսով։ Ելույթում Սերժ Սարգսյանը կանդրադառնա հայկական բանակի, արտաքին քաղաքականության, ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայկական սփյուռքի, նաեւ՝ երկրի իրավական համակարգի եւ տնտեսության խնդիրներին։ Նախագահը կանդրադառնա նաեւ առողջապահության, տնտեսության, գիտության եւ կրթության, աշխատանքի տեղավորման, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի բնագավառներին։

Համագումարի ընթացքում կկայանա Սերժ Սարգսյանին Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու առաջադրելու քվեարկությունը։ Համագումարը կամփոփվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթով։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am