Մասաչուսեթս նահանգում չինուհի Քսաոժի Լիի` երկուսից ավելի iPhone գնելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել. կնոջը խփել են էլեկտրաշոկերով,  հատակին նետել եւ ձերբակալել ոստիկանությանը չենթարկվելու համար: 

Կինը ֆիզիկական բռնության է ենթարկվել, քանի որ կարճ ժամանակաընթացքում փորձել է երկուսից ավելի հեռախոս ձեռք բերել: Apple ընկերությունը կանխում է նման փորձերը, քանի որ դա կարող է ենթադրել սարքի վերավաճառք, հայտնում է lifenews.ru-ն:

Մասաչուսեթսի բնաչուհի Քսաոժին երկու հեռախոսները գնել էր ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 7-ին: Մեկ շաբաթ անց  ցանկացել էր եւս երկու սարք գնել, քանի որ  միանգամից չորս հեռախոս գնելու հնարավորություն չէր ունեցել:

Հենց խանութում կնոջը խնդրել են հեռանալ: Սակայն լեզվի չիմացության պատճառով Քսաոժին մնացել է, աշխատակիցները ստիպված են եղել ոստիկանություն կանչել: Երբ շփոթված կինը հրաժարվել է ենթարկվել, սպաները էլեկտրաշոկեր են կիրառել:

Տվյալ պահին Քսաոժիին հանցավոր մտադրության եւ ոստիկանությանը դիմադրելու մեղադրանքներ են ներկայացվել: Դատական նիստը նշանակված է հունվարին: