Հեռավոր Արեւելքի «Նառոդնոե վեչե» թերթի լրագրողուհի Մարիա Սոլովյենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսի ժամանակ նրան «Վովա» անվանել: Ասուլիսից հետո նա բացարտել է, թե ինչու է Պուտինին «դու»-ով դիմել եւ հայտարարել, որ այլեւս չի մասնակցի նրա ասուլիսներին:
Լրագրողուհու եւ ՌԴ նախագահի միջեւ տեղի է ունեցել հետեւյալ երկխոսությունը.
«Պաշտպանության նախարարին Դուք եք նշանակել, ի՞նչ կարող եք ասել նրա մասին: Ի՞նչ անել, գողացված փողերը վերադարձնելու համար: Ձեզանից միլիարդներ են գողացել, գիտե՞ք»,-հարցրել է լրագրողը:
«Չգիտեմ, թե Ձեր անունն ինչպես է: Մարիա՞: Նստիր, Մաշա... Փոխանցիր խոսափողը»,-պատասխանել է Պուտինը, ինչին Սոլովյենկոն արձագանքել է նույն ոգով. «Շնորհակալություն, Վովա»: Այս արտահայտությունն անմիջապես դարձել է ինտերնետի ուշադրության առարկան:
Ինքը՝ ասուլիսի «աստղը» պարզաբանել է, որ Պուտինին «դու»-ով է դիմել բացառապես համարժեք պատասխանելու համար: «Ինքն ինչ անվանեց «Մաշա», իսկ ես, ինչպես գիտեք, Մարիա Դմիտրիեւնա եմ: Ես էլ նրան պատասխանեցի «Վովա»-ով»,- Life News պորտալին ասել է լրագրողուհին:
Պուտինի եւ Սոլովյենկոյի նախորդ հանդիպումը տեղի էր ունեցել 2007-ին նմանատիպ ասուլիսի ժամանակ եւ ոչ պակաս հիշվող էր: Այն ժամանակ լրագրողուհին Պուտինին հարցրել են կոռուպցիայի մասին, իսկ հարցը սկսել էր հետեւյալ կերպ. «Աննման Վլադիմիր Վլադիմիրովիչ»: Այդ դիմելաձեւը շփոթեցրել էր Պուտինին եւ բուռն ծափահարություններ առաջ բերել դահլիճում:











