NEWS.am-ի ընթերցողները Երեւանի փողոցներում երկու խախտում են արձանագրել:

Այսօր ժամը 10:00-ի սահմաններում ոստիկանության ՎԱԶ 2106 մակնիշի 401 ՈՍ 01 համարանիշով  եւ «Տոյոտա Պրադո» մակնիշի 20 OU 568 համարանիշով մեքենաները Խանջյան-Սայաթ-Նովա խաչմերուկում թույլ են տալիս երթեւեկության կոպիտ խախտում անցել է կարմիր լույսի տակով:

Նշենք, որ այդ խաչմերուկում տեղադրված են վերահսկող տեսախցիկներ,սակայն կան մարդիկ, ովքեր թքած ունեն այդ տեսախցիկների վրա:

Մեկ այլ դեպքում Mersedes G-500 մակնիշի մեքենայի ուղեկցող 111 ՈՍ 01 պետհամարանիշով «Տոյոտա Պրադո» մակնիշի մեքենան մշտապես զբաղեցնում է երթեւեկության 2 շարք:

Նշենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով թիկնազորի եւ ուղեկցող մեքենաները պետք է ուղեկցեն բացառապես մեքենայի հետեւից, այլ ոչ թե կողքից: