Esquire-ի գլխավոր խմբագիր Դմիտրի գոլուբովսկիի կողմից ամենաերկար բառի ընթերցումը հիթ է դարձել YouTube-ում, որն ավելի քան մեկ միլիոն դիտում է ունեցել: Հոլովակում գոլուբովսկին 3,5 ժամի ընթացքում կարդում է 189819 տառից կազմված տիտանի սպիտակուցի քիմիական անվանումը: Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է նոյեմբերի 15-ին:
Նշվում է, որ Գոլուբովսկին երեք տարի շարունակ փորձել է ամսագրի էջերում տպագրել աշխարհի ամենաերկար բառը, գրում է Lenta.Ru-ն: Նրան դա թույլ չէր տալիս այդ ժամանակվա գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բահտինը: Վերջինիս այդ պաշտոնում Գոլուբովսկին փոխարինել է 2011-ի հոկտեմբերին:











