Չինական Lenovo ընկերությունը, որը համակարգիչներ արտադրող երկրորդ խոշոր ընկերությունն է, սպառողական էլեկտրոնիկայի CES միջազգային ցուցահանդեսում անսովոր սար է ներկայացրել, որը նման է հսկայական պլանշետի:

Գաջեթը, որն աշխատում է Windows 8 Pro օպերացիոն համակարգով եւ հագեցած է 27 դյույմանոց դիսփլեյով, կարելի է դնել սեղանին եւ այն կարող են կառավարել միաժամանակ մի քանի հոգի: Այն անվանել են IdeaCentre Horizon Table PC:

Սարքը կոչված է օգտագործողին տլ հնարավորություններ, որոնց մասին նա նախկինում չի էլ մտածել:

Lenovo-ն պնդում է, որ համակարգիչ-սեղանի վրա հարմար է աշխատել ընկերների շրջապատում, ավելի հեշտ է լուսանկարներ դիտել կամ խաղալ, հաղորդում է «Վեստի էկոնոմիկան»:

Ցանկության դեպքում, IdeaCentre Horizon Table PC-ն հեշտությամբ վերածվում է առավել ավանդական համակարգչի՝ սենսորային էկրանով: