Վերջերս կայացած CES 2013 ցուցահանդեսում ZTE ընկերությունը նոր՝ ZTE Grand S սմարթֆոն է ներկայացրել։ Սարքը, ինչպես նշում է ընկերությունը, աշխարհում ամենաբարակն է՝ 5 դյույմանոց Full HD դիսփլեյով։ Մոդելի հաստությունը 6,9 մմ է, այն ստեղծվել է Qualcomm Snapdragon S4 սմարթֆոնի հիմքի վրա՝ 1,7 գՀց հաճախականությամբ, հայտնում է Telezor.ru-ն։
Մոդելը հաեցած է նաեւ 13 մեգապիքսել հիմնական, ինչպես նաեւ 2-մեգապիքսել՝ դիմային տեսախցիկով: Սմարթֆոնը կարելի է գնել 2013թ. առաջին քառորդի վերջում:











