Alcatel ֆրանսիական բջջային սարքավորումներ արտադրող ընկերությունը CES 2013 ցուցահանդեսին ներկայացրել է One Touch-ի մի քանի սմարթֆոններ, այդ թվում Idol Ultra-ն, որն արտադրողը ներկայացրել է որպես «աշխարհի ամենաբարակ սմարթֆոն»: Նրա հաստությունը կազմում է 6,45 մմ:
Ավելի վաղ «ամենաբարակ»-ի տիտղոսը կրում էր Oppo Digital չինական ընկերության կողմից արտադրվող Finder անվանումն ունեցող սմարթֆոնը, որի պատյանի հաստությունը կազմում էր 6,65 մմ:
Ռեկորդակիր սարքը համալրված է 4,7 դյույմանոց AMOLED էկրանով 1280х720 կետային որակով, MediaTek պրոցեսորով, 1,2 գեգահերց հաճախականությամբ, եւ 1 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, 8 ԳԲ Ֆլեշ հիշողությամբ։ Սմարթֆոնն ունի 8 մեգապիքսել տեսախցիկ՝ Full HD տեսակի տեսանկարահանման հնարավորությունով, ինչպես նաեւ 1,3 մեգապիքսել ճակատային տեսախցիկով, հաղորդում է «ՄԻՌ»-ը։
Idol Ultra աշխատում է նոր տեսակի Android 4.1 օպերացիոն համակարգով։ Նրա արժեքը կազմում է 449 դոլար։











