ԱՄՆ-ի ազգային աերոտիեզերական գործակալությունը (NASA) մտադիր է մասնավոր Bigelow Aerospace ընկերությունից փչովի մոդուլ ձեռք բերել Միջազգային տիեզերակայանի համար: Այն ստանդարտ մոդուլներից զգալի էժան կլինի՝ 17,8 մլն դոլար: Համեմատության համար նշենք, որ ՄՏԿ-ում մեկ տիեզերագնացի մեկ աշխատանքային օրը մասնակից երկրների համար արժենում է 7,5 մլն դոլար (այն դեպքում, եթե ընդհանուր ծախսերը բաշխվեն ծրագրված մարդ/աշխատանքային օր քանակի վրա):
NASA-ն առայժմ տեխնիկական բնութագրումներ չի տալիս, բայց, դատելով ամեն ինչից, խոսքը BA 330 մոդելի հիմքով նախագծի մասին է, որը Bigelow Aerospace-ը խոստանում է նախապատրաստել 2014 կամ 2015 թվականին:
Slon-ը հայտնում է, որ ՄՏԿ-ն կգործի նվազագույնը մինչեւ 2020թ.: Լաբորատոր մոդուլից բացի, NASA-ն 2013-ի վերջին եւ 2014-ի սկզբին մտադիր է կայանը համալրել ռուսական արտադրության «Նաուկա» մոդուլով ու տեխնիկական մի բաղադրիչներով:











