Եվրոպական հարավային աստղադիտարանի (European Southern Observatory) աստղագետները դարձել են զարմանալի գեղեցիկ երեւույթի` նոր աստղի ծնունդին եւ անգամ նկարահանել են այն:
Չիլիի Լա Սիլիե աստղադիտարանում աշխատող հետազոտողների միջազգային թիմի տեսադաշտում է հայտնվել «Lupus 3» ամպը, որը գտնվում է Երկրից 600 լուսնային տարի հեռավորության վրա: Հզոր երկմետրանոց MPG/ESO տելեսկոպի միջոցով հնարավոր է եղել կատարել այդ ամպի հստակ լուսանկարը:
Կադրի առջաին մասում նորածին աստղերի շատ պայծառ խումբն է, որոնք ի հայտ են գալիս սեւ ծխանման մշուշից: Հստակ երեւում են երկու ամենավառ օբյեկտները, լուսանկարում նրանք հաճախ ծածկում են մեկը մյուսին, գրում է NEWSru.com-ը:
Ամպը սառը տիեզերական փոշու հսկա պաշար է պարունակում եւ հանդես է գալիս որպես ինկուբատոր, որտեղ ծնվում են նոր աստղեր:
«Lupus 3»-ի աստղերի տարիքը գնահատվում է մոտ մեկ տարի, հնարավոր է ավելի քիչ: Նրանց ընդերքում դեռեւս չեն սկսվել միջուկային ռեակցիանեը:











