Քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) հուղարկավորության արարողությունը Մոսկվայի Խովանսկի գերեզմանատանն ավարտվել է առանց միջադեպերի, «Ինտերֆաքսին» հայտնել է իրավապահ մարմինների աղբուրը:

Միակ աննշան միջադեպը, ըստ աղբյուրի, գրանցվել է առավոտյան, երբ  գերեզմանատան պահպանության ծառայությունը գերեզմանատան տարածքից դուրս է բերել ԶԼՄ-ների մի քանի ներկայացուցիչների:

«LifeNews»-ը տեղեկացնում է, որ հուղարկավորության արարողությունն սկսվել է ժամը մոտավորապես երկուսին եւ տեւել մոտ մեկ ժամ: Հենց սեւ «Cadillac»-ը մոտեցել է գերեզմանատանը, մոտ  100  մարդ ոտքով շարժվել է դեպի շիրիմը, իսկ 150-ից ավելի մեքենաներն իսկական խառանշփոթ են առաջացրել մուտքի մոտ:

Սգո արարողությունից դեռ ժամեր առաջ քրեական աշխարհի ներկայացուցիչներից կազմված պահակազորը կանգնած է եղել դեպի Ուսոյանի գերեզմանը տանող բոլոր մուտքերի մոտ:

Հիշեցնենք, որ Ասլան Ուսոյանը սպանվել էր հունվարի 16-ին, Մոսկվայում: