Նախընտրական քարոզարժավի առաջին օրը Հայաստանի նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը սկսել է խոստացած հացադուլից, որն անցկացնում է Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքի դիմաց:
Անդրիաս Ղուկասյանը NEWS.am-ի թղթակցին հայտնեց, թե այդ քայլով ակնկալում է, որ պետությունը կվերանայի իր որոշումը եւ ընտրություններին մասնակցելու իրավունքից կզրկի գործող նախագահ,ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին:
«Նրա մասնակցությունը հարկդրանք է ընտրողների մի մասի համար, ինչը հակասում է երկրուն ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացմանը: Պետությունը պետք է չեզոք դիրքորոշում ունենա ընտրություններում: Ես պահանջում եմ, որպեսզի պետությունն ընդունի այդ որոշումը», - ասել է Ղուկասյանը, նշելով, որ հետեւողական կլինի իր պահանջում եւ կշարունակի հացադուլը, մինչեւ արդյունքի չհասնի: Ի պատասխան հարցին, թե հացադուլն սկսելուց առաջ խորհրդակցել է արդյոք բժիշկների հետ, Ղուկասյանը նշել է, որ ամեն ինչ Աստծո ձեռքերում է:
«Ես հոգեբանորեն պատրաստ եմ պայքարելու մինչեւ վերջ՝ հանուն իմ համոզմունքների»: Միաժամանակ նա նշել է, որ տվյալ պահին իրեն այնքան էլ չի հուզում ընտրազանգվածը, որքան այն, որ քաղաքացիների մեծամասնությունն ընտրությունների է գնում իշխող կուսակցության ճնշման հետեւանքով: Ի պատասխան հարցին, թե կարելի է արդյոք հացադուլը յուրօրինակ PR-ակցիա համարել, Ղուկասյանը նշել է. «Նայած հարցին որ տեսանկյունից եք մոտենում, նայած, թե մարդն ինչ արժեհամակարգ ունի: Ըստ դրա էլ կընկալվի այն»:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











