«Sony»-ին ներկայացրել է երկար սպասված 10-դյույմանոց «Xperia Tablet Z» պլանշետը: Նորույթի դիզայնը նման է նախկինում ներկայացված «Xperia Z» եւ «Xperia ZL» սմարթֆոնների ոճին: Այն ամենաբարակն է նմանտիպ սարքերի թվում. նրա հաստությունն ընդամենը է 6,9մմ է` 495 գրամ քաշի պարագայում,  այն դեպքում, երբ  «Apple»-ի  «iPad mini» հաստությունը կազմում է  7,2 մմ:

Նորույթն աշխատում է «Android 4.1 Jelly Bean» օպերացիոն համակարգով: Պլանշետն ունի 2 Գբ օպերատիվ հիշողություն, 10,1-դյույմանոց էկրան, Wi-Fi, LTE եւ NFC մոդուլներ:

Պլանշետի արժեքը եւ նրա վաճառքի ժամկետը դեռեւս չեն հայտարարվել: