Կալիֆորնիայի «Փարոս» հիմնադրամը «Փարոս հարյուր հանուն հարյուրի» ծրագրի շրջանակներում, Նյու Յորքից «Դադուրյան» հիմնադրամի օժանդակությամբ օրերս  «Շիրակ կենտրոնի» համագործակցությամբ  իրականացրեց «Գյումրու ձմեռ» բարեգործական ծրագիրը:  Գյումրու վագոն-տնակներում եւ կիսախարխուլ շենքերում ապաստանած, սոցիալապես ծանր պայամններում գտնվող շուրջ 60 ընտանիքի հատկացվել է վառելափայտ՝ 30խմ եւ 350 անչափահա երեխաների ու պատանիների` ձմեռային կոշիկներ ու վերարկուներ: