Ռուսաստանում դայակի կողմից երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի հերթական դեպքն է բացահայտվել։ «Комсомольская правда»-ի փոխանցմամբ մանկահասակ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքը բացահայտել են ծնողները, ովքեր գաղտնի տեսագրիչ են տեղադրել տանը։

YouTube-ում տեղադրված հոլովակում դայակը մոտ 1,5 տարեկան աղջնակին «դաստիարակում է գեստապոյական» մեթոդներով։

Տեսանյութի մեկնաբանությունում բեռնողը նշել է, որ հոլովակում ներկայացված է երեխայի հետ դայակի վերաբերմունքի ամենամեղմ հատվածները։ Հիմնական մասը գտնվում է ոստիկանությունում, որտեղ քրեական գործ է հարուցվել փաստի առթիվ։

«Ժուլիցկայա Լարիսա Վիկտորովնան վերջին տարում մեր տանը դայակ էր աշխատում։ Մենք նրան լավ ենք վարձատրել։ Նվերներ էինք գնում թե նրա եւ թե իր երեխաների համար։ Համարում էինք մեր տան անդամը։ Երբ երեխան սկսեց խոսել, մեզ զարմացրեց նրա վարքը հատկապես խաղալիքների նկատմամբ։ Աղջիկը ագրեսիայով էր վերաբերում դրանց, նետում էր հատակին, «ծեծում էր նրանց»։ Մենք գաղտնի տեսագրություն տեղադրեցինք եւ բացահայտեցինք սարսափելին։ Լարիսան ամբողջ օրը հեռուստացույցի առջեւի բազմոցին պառկած է ծամում է, իսկ փոքրիկը այդ ընթացքում փակված է խոհանոցում՝ որեղ ժամերով միայնակ խաղ է անում։ Լարիսան ստորացնում է երեխային, գոռում նրա վրա, ծեծում»,- նշված է տեսանյութի տակ ծնողների անունից, եւ ավելացված, որ դայակը երեխային կարգի էր բերում ծնողների տուն ժամանելուց ժամ առաջ։