Երեւանի Էրեբունի վարչական շրջանում հունվարի 23-ի առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարության բեռնատար մեքենան բախվել է BMW մակնիշի մեքենային: Բախման հետեւանքով ամբողջությամբ վնասվել է BMW-ի առաջամասը: Վթարը տեղի է ունեցել «Էրեբունի» թանգարանի մերձակայքում:
BMW-ի վարորդի խոսքով, մեղավորը բեռնատարի վարորդն է, իսկ վերջինս հրաժարվեց մեկնաբանել վթարը:


















