Իսմաիլլիում բողոքի ակցիաներն Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակի հետեւանք են, «Кавказского узла»-ին ասել են քաղաքական գործիչներն ու փորձագետները: «Հասարակական պալատ» ընդդիմադիր շարժումը դատապարտել է Իսմաիլլիում բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ ուժի կիրառումը:
Նրանք ներքին զորքերի ստորաբաժանումների դուրս բերման, ձերբակալվածների ազատ արձակման եւ բնակիչների պահանջների կատարման կոչ են արել: Նրանք նաեւ կարծում են, որ իշխանությունները պետք է բանակցություններ սկսեն տեղի բնակչության հետ:
Հիշեցնենք, որ հունվարի 24-ի գիշերը անկարգություններ են տեղի ունեցել մոտ երկու հազար մարդու մասնակցությամբ: Բողոքի ակցիաների մասնակիցները պայթեցրել են շրջանի ղեկավարի ամառանոցը, այրել տեխնիկան եւ հարակից կառույցները:











