ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության արձագանքը «Օգնել կարող ենք ամենքս» նախաձեռնության շրջանակներում ներկայացված Ավետիսյաններին չուշացավ: Նախարարությունը աջակցություն ցուցաբերեց նաեւ նախաձեռնությանը:
Արձագանքելով Lorinews.com լրատվական կայքի «5 անչափահաս երեխաները մատնված են սովամահության» հրապարակմանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանի հանձնարարությամբ Վանաձոր քաղաքի բնակիչ Ավետիսյանի ընտանիքին տրամադրվել է սնունդ, գրենական պարագաներ, կոշիկներ, հագուստ` մանկական եւ մեծահասակների համար, հիգիենիկ պարագաներ: Նմանատիպ վիճակում հայտնված ընտանիքներին օգնելու նպատակով Lorinews.com մարզային լրատվական կայքին է տրամադրվել նշված պարագաների լրացուցիչ քանակություն:
Կայքը նշում է, որ նյութի հրապարակումից անմիջապես հետո Հայաստանի տարբեր քաղաքներից ու արտերկրից չեն դադարում օգնություն ուղարկել թե Ավետիսյաններին եւ թե ծրագրին:











