Նիժնի Տագիլի արվարձանում ավտոճանապարհի վրա անսպասելի կերպով տանկ է հայտնվել, որը մեծ արագությամբ կտրել է մայրուղին: «Tagil City»-ի փոխանցմամբ,  տանկը դուրս է եկել առանց լուսաֆորի խաչմերուկից եւ «հայտնի չէ` որտեղից»:

Տանկը բառացիորեն սլացել է մեքենաներից մի քանի մետր հեռավորությամբ: Այս ամենը տեսանկարահանվել է: Բարեբախտաբար, այդ հատվածով անցնող մեքենայի վարորդը ժամանակին է նկատել մարտական մեքենան եւ հասցրել է արգելակել: «Կոմսոմոլսկայա պարվդան» պարզել է, որ ճանապարհի այդ հատվածը, որտեղ տեղի է ունեցել պատահարը, «Ուրալվագոնզավոդի» կողքին է եւ, իսկապես, նախատեսված է մարտական մեքենաների անցման համար: Սակայն մարտական մեքենան չպետք է սլանար նման արագությամբ: Ըստ լրատվամիջոցների` այն, որ ոչ ոք չի հայտնվել տանկի տակ, պարզապես հրաշք է: