Հարավային Կորեան Սեուլից 485 կմ հարավ գտնվող Նարո տիեզերական կենտրոնից իրականացրել է հետազոտական արբանյակով KSLV-1 հրթիռի մեկնարկը: 

KSLV-1 հրթիռի մշակումը, որը հայտնի է նաեւ որպես Naro-1, սկսվել է  2002 թվականին: 2004 թվականից` համաձայն կնքված պայմանագրի, նախագծին մասնակցել են նաեւ ռուսական ընկերություններ` համալիրի ամբողջական մշակման պատասխանատու Խրունչեւի անվան ՊՏԳԱԿ-ը, «Էներգոմաշ» ԳԱՄ-ը, ինչպես նաեւ վերերկրյա համալիրի նախագծի մշակման պատասխանատու Տրանսպորտային մեքենաշինության կոնստրուկտորային բյուրոն,հաղորդում է «Ուտրո.ռու»-ն:

Ըստ ՌԲԿ-ի` դա Naro-1 (KSLV-1) հրթիռի մեկնարկման երրորդ փորձն է եղել: Առաջին երկու փորձերը ձախողվել են: Կորեական լրատվամիջոցները Naro-1-ի երրորդ մեկնարկը համարել են «վերջին հնարավորություն»: Երրորդ փորձը տարբեր հանգամանքների բերումով բազմիցս հետաձգվել է: Նախապես մեկնարկը նշանակվել էր 2012 թվականի հոկտեմբերի 26-ին: