Կանադական «Research in Motion» (RIM) ընկերությունը ներկայացրել է օերացիոն «BlackBerry 10» համակարգով կառավարվող երկու նոր սմարթֆոններ` «Z10»-ը եւ «Q10»-ը, որոնց շնորհիվ ընկերությունը հույս ունի վերականգնել շուկայում կորցրած դիրքերը: Այդ մասին հայտնել է RIM գլխավոր տնօրեն Թորստեն Հեյնսը Նյու Յորքում շնորհանդեսի ժամանակ:
Սմարթֆոններից մեկն ամբողջությամբ սենսորային ինտերֆեյս ունի, իսկ երկրորդը` ի հավելումն դրա, ունի նաեւ «QWERTY» ստեղնաշար:
Միաժամանակ Հեյնսը հայտարարել է ընկերության անվանման փոփոխման մասին` նշելով, որ այն կոչվելու է «BlackBerry», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:











