Նախնական տեղեկություններով Պարույր Հայրիկյանի վիճակը ծանր է: «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ Պարույր Հայրիկյանի գիտակցությունը տեղն է, կրծքավանդակի շրջանում է հրազենային վնասվածք ստացել (ֆոտոռեպորտաժ):

Հիշեցնենք, որ Տպագրիչների փողոցում, նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի նկատմամբ մահափորձ է կատարվել: Դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինները: Այնտեղ է նաեւ ոստիկանապատ Վլադիմիր Գասպարյանը:

NEWS.am-ի թղթակիցը հիվանդանոցից հայտնում է, որ դեպքի վայր են ժամանում բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում Դավիթ Շահնազարյանը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը, նախկին քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանը եւ այլք: