Իրանում Իսլամական հեղափոխության 34-րդ տարեդարձի նախաշեմին ցուցադրել են նոր «Qaher-313» կործանիչը, որը կարող է խուսափել ռադարներից:

Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդիի խոսքով, կործանիչի նախագծմանն ու ստեղծմանը մասնակցել են միայն իրանցի մասնագետները: Նախագահ Ահմադինեժադն էլ ինքնաթիռը համարել է «աշխարհում ամենաառաջատարներից մեկը», հաղորդում է  IRNA-ն:

Նախագահն ընդգծել է, որ «Qaher-313»-ը «պաշտպանկան նախագիծ» է` վստահեցնելով, որ Իրանը մտադիր չէ ագրեսիա կիրառել եւ ձգտել մյուս երկրների նկատմամբ գերակայության: Կործանիչի լուսանկարները հրապարկվել են  IRNA-ի կայքում: Ըստ «ՌԻԱ Նովոստիի», օդանավը կարող է վայրէջք կատարել կարճ թռիչքուղու վրա, ինչպես նաեւ «արագ եւ թեթեւ» վերանորոգվել: