Firefox եւ Chrome բրաուզերների մշակողմերը միմյանց հետ զրուցել են տեսակապով` դրա համար չօգտագործելով ոչ մի ծրագիր, բացի իրենց բրաուզերներից:

Փաստացի, նրանք փորձարկել են WebRTC տեխնոլոգիան, որը թույլ է տալիս կապի սենաս կազմակերպել հենց բրաուզերում: Զանգի ավարտի համար պետք չեն պլագիններ, Skype կամ այլ լրացուցիչ ծրագրային ապահովում:

Mozilla-ի կողմից զրույցին մասնակցել է Թոդ Սիմփսոնը, իսկ Google-ի կողմից` Հյու Ֆինենը:

Firefox-ի եւ Google-ի ժամանակակից տարբերակները (համապատասխանաբար 18 եւ 24) թույլ չեն տալիս խաչաձեւ բրաուզերային չաթ վարել: WebRTC-ի լիարժեք աջակցությունն իրականացվել է թողարկման պատրաստվող Chrome 25 եւ Firefox Nightly բրաուզերների օգնությամբ, որոնք, այդուհանդերձ, կարելի է բեռնել եւ ներդնել համակարգչում, գրում է Lenta.ru-ն:

Բացի Google-ից եւ Mozilla-ից, WebRTC նախագիծն աջակցում է նաեւ Opera Software ընկերությունը, որը թողարկում է Opera բրաուզերը:

Skype ծառայությունում տեխնոլոգիաների գործարկումը նախատեսում է նաեւ Microsoft ընկերությունը, սակայն այն մտադիր է ստեղծել WebRTC-ի սեփական տարբերակը: