Կահիերում մզկիթ կատարած այցելության ժամանակ անհայտ տղամարդը փորձել է կոշիկ շպրտել Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի վրա:
Ըստ AFP-ի` միջադեպը տեղի է ունեցել Կահիրեի Ալ Հուսեյն մզկիթի մոտ: Տեսանյութում երեւում է, թե ինչպես մի տղամարդ հրում է Ահմադինեժադի թիկնապահներին`ցանկանալով կոշիկ նետել նրա վրա։ Այդ քայլը մահմեդական երկրներում վկայում է մարդու նկատմամբ ծայրաստիճան անհարգալից վերաբերմունքի մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Թիկնապահներն արագ հեռացրել են կարգազանցին, որից հետո նախագահը հանգիստ նստել է մեքենան:
Հիշեցնենք, որ մահմեդական աշխարհում խոշորագույն շիական պետություն Իրանի նախագահն Իսլամական համագործակցության կազմակերպության պետության եւ կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման շրջանակում այցելել է սուննիական Եգիպտոս: Իրանի նախագահի այցը Եգիպտոս առաջինն էր վերջին 33 տարվա ընթացքում` երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների խզման պահից ի վեր:
Polit.ru-ն հայտնում է, որ Կահիրեում Ահմադինեջադը քննադատել է հունիսին կայանալիք նախագահական ընտրությունների ֆավորիտ, Իրանի դատական համակարգի ղեկավար Սադեք Լարիջանիին` հերթական հայտարարությունն անելով աշխատանքի նախարար Աբդուլռեզա Շեյխոլեսլամիի օգտին, որը մինչեւ 2009թ. ղեկավարել էր Թեհրանի դատախազությունը: Նա հայտարարել է, որ Իրանում արդարադատությունը «ընտանեկան բիզնես» է դարձել, քանի որ Սադեք Լարիջանին խորհրդարանի խոսնալ Ալի Լարիջանիի հարազատ եղբայրն է:











