Vertu ընկերությունը ներկայացրել է իր առաջին Android-սմարթֆոնը` Vertu Ti-ին: Նորույթը նույնպես «լյուքս» դասին է պատկանում: Այն պատրաստված է տիտանից կորպուսի վրա, ունի «պատմության մեջ ամենամեծ» շափյուղյա ապակուց էկրանը` 3,7 դյույմ անկյունագծով:
Vertu Ti սմարթֆոնն աշխատում է Android 4.0.4 օպերացիոն համակարգով: Սա առաջին սմարթֆոնն է, որը թողարկվում է ներդրումային EQT ընկերության կողմից Vertu-ն ձեռք բերելուց հետո, գրում Ferra-ն: Հաղորդվում է, որ Vertu Ti –ի վաճառքը կմեկնարկի այս ամիս` գները կսկսվեն 7 900 եվրոյից: Տարբերակներ եւ գներ.
Titanium Black Leather - €7900
Titanium Pure Black - €9500
Titanium Black Alligator - €10500
Black PVD Titanium Red Gold Mixed Metals - €16500











