Վերջին երեք-չորս օրերին քարոզարշավը հասել է թեժության, հետաքրքրությունը չափազանց մեծ է: Այս մասին, այսօր՝ փետրվարի 15-ին, «Մեդիակենտրոնի» հյուրասրահում հայտարարեց նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար, նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց, որ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ միայն տնտեսությունից չի խոսում, ներկայացնում է նաեւ քաղաքական ծրագիր, խոսում է ոչ տնտեսագիտական տերմիններով եւ հասարակ մարդիկ հասկանում են իրեն: Նախագահի թեկնածուն շեշտեց, որ այսօր ամենածանր խնդիրն օրեցօր աճող աղքատությունն է, արտագաղթը: Նա նշեց, որ երեւի մի փոքր քիչ է խոսում մարտի մեկի մասին, բայց հասարակության մեջ լուրջ պահանջ կա, որ այդ հանցագործությունը բացահայտվի:
Նախկին վարչապետը հայտարարեց, որ այսօր Հայաստանում ամենամեծ ստվերը թաքնված է արտահանման եւ մոնոպոլիստ ներկրողների մեջ, մասնավորապես՝ մեծ առեւտրային ցանցերում, քանի որ երկուսի դեպքում էլ եկամուտները թաքցվում են:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am











