Ռուսական բլոգոլորտում սկսել են ակտիվ կերպով քննարկել Չելյաբինսկի տարածարջանում երկնաքարի անկումը: Ուշքի գալով սկզբանական ցնցումից, ժողովուրդը սկսել է առաջ քաշել իր վարկածերն ու ենթադրությունները հումորով եւ լրջությամբ:
Ռունետի հումորները մեջբերում է ՌԲԿ-ն. «Ուրալի վրա երկնաքար է ընկել: Ավերվածություն է, եղել, խուճապի մատնվածներ չկան: Իմացիր երկիրն ըստ վերնագրի»,- հեգնում է լրագրող Աշոտ Գաբրելյանովը: Թեման շարունակում է նրա հայտնի գործընկեր Անտոն Կրասովսկին` հեգնելով կրոնական արտահայտությունով` «Աստծո վրիպումն է»:
Կայքում քիչ չեն նաեւ քաղաքական հումորները. «Ռուսաստանի Քննչական կոմիտեն երկնաքարի անկման մեջ փնտրում է Ալեքսեյ Նավալնու մեղավորությունը»,-գրում է Twitter-ում Ռուսլան Լեվիեւը: «Ըստ իս երկնաքարի անկման հետ կապված պետք է չեղյալ հայտարարել նահանգապետի ընտրությունները եւ նախագահական լիազորությունների ժամկետն երկարացնել միչնչեւ 10 տարի»,- գրել է բլոգեր Մաքսիմ Կացը: Թեման շարունակում է Ալեքսանդր Վորոբյովը. «Եվ այստեղ Վլադիմիր Վլադիմիրովիչը հասկանում է, որ երբեք չի ճանապարհորդել երկնաքարի վրա»:
«Չելյաբինսկում կգնեմ պատուհանների տեղադրման պատրաստի բիզնես»,- կատակել է Թվիթերի «tyzka» բաժանորդը:
«Ընկել եմ ամբողջ Ուրալի վրա, պառկած եմ», – @Che_meteorit ինտերնետ հաշվին իր առաջին գրառումն է արել երկնաքարը: Նա նաեւ իր ընկնելու համար ներողություն է խնդրել տուժողներից եւ հաղորդել է , որ նա «ուղղակի զբոսնում էր», բայց մոլորվել եւ ընկել է: Թվիթերի բաժանորդներն երկնաքարին մեղադրել են այն բանի համար, որ նա ճիշտ վայրում չի ընկել: Երկնաքարին խորհուրդ են տվել ընկնել Նոր Օգարեւոյում, որտեղ գտնվում է ՌԴ նախագահի նստավայրը, կամ Սոչիում:











