Իրանական IRTV հեռուստաալիքը ցուցադրել է անօդաչու սարքերի` ամերիկյան ScanEagle-ների կրկնօրինակների սերիական արտադրության մասին տեսագրություն: Ըստ կադրերի, որոշ անօդաչուներ ամերիկյան սարքերի կրկնօրինակներն են, մյուսները` որոշ տարբերություններ ունեն: Մասնավորապես տարբերվողներն ունեն V-աձեւպոչամաս:
Նաեւ կադրում հայտնվել են երկու այլ անօդաչուներ, որոնցից մեկն արտաքնապես նման է ամերիկյան RQ-7 Shadow-ին, գրում է Lenta.ru-ն:
Հիշեցնենք, որ 2012թ. դեկտեմբերի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր ամերիկյան ScanEagle անօդաչուի խփման մասին: Ամերիկյան զինվորականները հերքել էին այդ փաստը, իսկ դեկտեմբերի կեսերին Իրանը հայտարարել էր եւս երկու անօդաչուներ գրավելու մասին: Բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհը հայտարարել էր, թե իրանական ձեռնարկությունները պատրաստ են սկսել արտադրությունը:











