Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում պատմել է համշենահայերի «Վովա» համույթի մասին:

«Այս խումբն ամենավառ ապացուցում է, այն բանի, որ հայ մշակույթ չի նշանակում անպայման քրիստոնեական: Հայ մարդը կարող է լինել մահմեդական եւ լավագույնս պահել ազգային մշակույթը: Դրա լավագույն օրինակն է «Վովա» համույթը»,- ասել է Սամվել Կարապետյանը: