Երեւանի Դավիթաշենի թիվ 5/06 ընտրատեղամասում առաջին ընտրողը Հայաստանի ոստիկանապետ Վալդիմիր Գասպարյանն է եղել: Այս մասին հայտնում է Henaran.am-ը:

Հարցին, թե ինչո՞ւ եք ամեն տարի առաջինը քվեարկում, Գասպարյանն արձագանքել է. «Բնավորություն է»:

Նա հավաստիացրել է, որ որեւէ ընտրակեղծարար անպատիժ չի մնա. «Ոչ թե բացառում եմ, այլ այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր եմ իրականացնում»,-ասել է ոստիկանապետը:

Նա քվեարկելուց հետո շնորհակալություն է հայտնել ու մաղթեց. «Աստված ձեզ պահապան»:

Տեսանյութը` Henaran.am-ի