Քիչ առաջ Հրաչյա Աճառյանի անվան թիվ 72 դպրոցում ՀՀ նախագահի ընտրության քվեարկությանը մասնակցեց ԱԺ նախագահ, ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի ղեկավար Հովիկ Աբրահամյանը:

Նա քաղաքացիական պարտքը կատարելու էր եկել թոռան` Հովիկի, հետ:

ԱԺ նախագահի հետ ընտրատեղամաս էր եկել նաեւ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռիկարդո Միլյորին: