Google Doodle-ը փետրվարի 19-ին նվիրված է Նիկոլայ Կոպեռնիկոսին` լեհ աստղագետ եւ մաթեմատիկոսին: Լոգոտիպը փոխված է նկարով, որ ներկայացնում է աշխարհի հելիոցենտրիկ համակարգը. Մոլորակները պտտվում են արեգակի շուրջ, իսկ Google գրառումը առաջ է քաշված ուղեծրերի ֆոնին:

Նիկոլայ Կոպեռնիկոսը ծնվել է 1473թ. փետրվարի 19-ին լեհական Տորուն քաղաքում: Նա գիտական առաջին հեղափոխության հիմնադիրն է: Կոպեռնիկոսը բավական պարզ էր բացատրում շարժվող մոլորակների թվացյալ խառնաշփոթը, բայց չիմանալով մոլորակների իրական ուղեծրերը, նա դեռ այդ ամենը բացատրում էր շարժման անհավասարաչափությամբ:

Կոպեռնիկոսի գլխավոր եւ միակ աշխատությունը «Երկնային ոլորտների պտտման մասին» գիրքն է, որ հրապարակվել է Նյուրնբերգում` 1543թ.:

1616թ. կաթոլիկ եկեղեցին պաշտոնապես արգելել էր Կոպեռնիկոսի տեսությունը: